Ինչպես տեղեկացրել ենք, հուլիսի 25-31-ը Լեհաստանում նշվող երիտասարդների համաշխարհային հավաքին, որն ուղեկցվել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատարագներով ու ուղերձներով, մասնակցել էր նաև հայ 350 երիտասարդներից բաղկացած պատվիրակությունը:
Լեհաստանում գտնվելու երկու շաբաթվա ընթացքում հայ երիտասարդներն այցելել էին պատմամշակութային վայրեր, տարբեր թանգարաններ: Դրանցից մեկը եղել է Վելիչկա տեղանքում գտնվող աղի հանքը՝ իր 300 մետր խորությամբ ստորգետնյա թանգարանով, որը 700 տարվա պատմություն ունի: Այստեղ կան Գյոթեի, Կոպերնիկոսի, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի, հանքափորների կենցաղը ներկայացնող աղից ձուլված արձանները, եկեղեցի, պատմական դրվագներ Լեհաստանի պատմությունից: Նշենք, որ 1978 թվականին աշխարհում միակ լեռնաարդյունաբերական այս աղի հանքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ու բնական ժառանգության ցանկում:
Aravot.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամներից Աննա Մարտիկյանը՝ Հանրային հեռուստաընկերության Շիրակի մարզի թղթակիցը, պատմեց. «Ստորգետնյա աղի հանքը բաղկացած է 9-ը հարկաբաժիններից. զբոսաշրջիկների համար նախատեսած է 3-ը՝ բազմաթիվ սրահներով, որոնց խորությունը 130 մետր է: Ինձ ապշեցրեց այն, որ լեհերն անչափ ներդաշնակ են բնության հետ. ոչ մի բնական ռեսուրս անտեղի չէին վատնում: Աղի հանքը վերածելով թանգարանի ու բարձ մուտքավճար սահմանելով. օտարերկացիների համար 84 զլոտի է, որը համարժեք է հայկական մոտ 10 հազար դրամին, կարողանում էին գրավել մեծ թվով արտասահմանյան զբոսաշրջիկների՝ նրանց համար ապահովելով ստորգետնյա անմոռանալի ճամփորդություն:
Կարդացեք նաև
Ավելին, սրահներից մեկում գործում էր հոյակերտ եկեղեցի՝ աղե քանդակներով, իսկ ստորգետնյա մեկ այլ սրահում՝ հենց 130 մետր խորության վրա ռեստորան էր գործում: Մեզ ներկայացրեցին, որ միայն անցած տարի 30 հարսանիք է տեղի ունեցել այդտեղ: Սա խորամանկ միջոց է ինքնաֆինասավորելու թանգարանը և հնարավորինս աղաձույլ շատ քանդակների միջոցով ներկայացնելու Լեհաստանի պատմությունը:
Լեհերը կարողանում են կենցաղը համեմել մշակույթով: Անկեղծ ասած, ցավ ապրեցի, որ մեր շատ հանքեր շահագործելուց հետո նույնիսկ չեն կոնսերվացնում՝ չարիք դարձնելով շրջակա միջավայրի համար, մինչդեռ կարելի էր մեր բնական ռեսուրսներն էլ օգտագործել. շատ խելացի ձևով և կրեատիվ մոտեցմամբ ներկայացնել մեր մշակույթը ու զբոսաշրջային գեղեցիկ վայրեր դարձնել»:
Լուսանկարները՝ Աննա Մարտիկյանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Աննա ջան ընդդիմադի՞ր ես դարձել:Բա այս ամենը Հ 1-ով ասա:
Հարգելի Աննա։ Կարդալով ձեր հոդվածը, հասկացա, որ այն անտեղյակության և չիմացության արդյունք է։ Ահա թե ինչու։ Նախ, Ավանի աղի հանքում տարիներ ի վեր արդեն իսկ գործում է նմանատիպ շրջայց։ Կարծում եմ դուք տեղյակ չեք և երբեք չեք եղել այնտեղ։ Երկրորդ, ամեն հանք չէ, որ կարելի է թանգարան սարքել, և ձեր անհիմն քննադատությունն ուղղակի զվարճալի է։ Խորհուրդ կտամ նմանատիպ առաջարկներ անելուց ու քննաղատությամբ հանդես գալուց առաջ խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ։ Երրորդ, սա առաջին անգամը չէ, որ Առավոտ-ում մեղմ ասած դիլետանտական հոդվածներ են տպագրվում, ինչը առհասարակ կասկածի տակ է դնում թերթում խմբագրի գոյության արդյունավետությունը, որի առթիվ միայն ափսոսանք կարող եմ հայտնել։
Հոդվածագիրն ընկերուհուհուն է փիառ անում:Այս անտրամաբանությունը Հանրային հեռուստաընկերությունով թող ասեր հլը:Տեսնեմ ինչ պատասխան կստանար վադալազ,պարաշյուտիստ,իսկ հիմա էլ աղագործ Աննան:Այս երկիրը այն ժամանակ երկիր կդառնա,երբ բոլորն իրենց տեղերում կլինեն: