Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է ‹‹Տոնուս-Լես›› ընկերության ‹‹FDA Lab›› փորձարկման լաբորատորիա

Օգոստոս 09,2016 10:59

Օգոստոսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է ‹‹Տոնուս-Լես›› ՍՊԸ:

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ‹‹Տոնուս-Լես››  ՍՊԸ նախագահ Լևոն Հակոբյանը, ամերիկահայ գործարար Սարգիս Նուրյանը:

Մինչ ընկերության “FDA Lab’’ փորձարկման լաբորատորիայում նախատեսված շրջայցը` նախարարին տեսաֆիլմի միջոցով ներկայացվել է ընկերության գործունեությունը. “FDA Lab’’-ը միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատոր համալիր է, որը գերժամանակակից սարքավորումների և բարձրակարգ մասնագետների շնորհիվ իրականացնում է Հայաստանում արտադրվող, ներկրվող դեղերի կենսահամարժեքության, սննդի, ծխախոտի որակի և մանրէաբանական փորձաքննություններ:

‹‹Տոնուս-Լես››  ՍՊԸ նախագահ Լևոն Հակոբյանն ներկայացրել է իրականացվող աշխատանքները, անդրադարձել խնդրահարույց հարցերին, կիսվել ապագային միտված մեծածավալ ներդրումային ծրագրերով:

Արծվիկ Մինասյանն իրականացվող աշխատանքներից իր գոհունակությունն է հայտնել և նշել համագործակցության պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման համար:

 Տոնուս-Լես ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031