Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանը գնացել է «Նուբարաշեն» ՔԿՀ. «Ժողովուրդ»

Օգոստոս 09,2016 12:00

«Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով, 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով։ Սակայն չի բացառվում, որ հարուցված քրեական գործերը փոփոխության ենթարկվեն, քանի որ նախաքննության ընթացքում բազմաթիվ նոր երեւույթներ առաջ կքաշվեն, ինչն էլ, ըստ էության, կարող է նոր հարուցված քրեական գործերի հիմք հանդիսանալ։

Ու քանի որ զինված խմբավորման անդամների ինքնակամ հանձնվելու գործընթացը իրականացրել է ԼՂՀ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ըստ այդմ էլ նա շարունակում է հավատարիմ մնալ իր խոստումներին։ Նախ կազմակերպեց խմբավորման անդամների հանձնվելու գործընթացը, որը չպետք է լիներ նսեմացուցիչ եւ առանց իրավապահների կողմից բերման ենթարկելու հայտնի շոու հիշեցնող տեսարանների, ինչպես նաեւ խոստացել էր, որ կալանավորվելուց հետո հետեւողական է լինելու, որպեսզի խմբի տղաները պատժի կրման ընթացքում կտտանքների կամ խոշտանգումների չենթարկվեն։ Եւ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ որ Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտից եկել է Հայաստան, այցելել է մի շարք կալանավայրեր, այդ թվում եւ «Նուբարաշեն» ՔԿՀ- ում գտնվող խմբի տղաներին։

Երեկ մեզ տեղեկություններ հասան, որ Վիտալի Բալասանյանը ՔԿՀ-ում հանդիպել է Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ Գայլին, իսկ թե կոնկրետ ինչ են խոսել, մեզ պարզել չհաջողվեց։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031