Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ԱՄՆ դեսպանատնից ոչ ասել են «այո», ոչ էլ «ոչ». Միհրան Հակոբյան

Օգոստոս 16,2016 18:35

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին որպես դիտորդ ՀՀ երիտասարդ քաղաքական գործիչների խմբում է ներգրավված եղել նաև Միհրան Հակոբյանը, սակայն վերջնական ցուցակում նրա անունը բացակայում է։

Ըստ «Հրապարակի»` ԱՄՆ դեսպանատան աղբյուրների` Միհրան Հակոբյանի թեկնածությունը մերժելու համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ նրա պահվածքը, մասնավորապես ֆեյսբուքյան գրառումները եւ հատկապես հուլիսի 27-ին կատարած նրա համառոտ գրառումը. «Սատկացնելու ժամանակը»։

Մեզ հետ զրույցում Միհրան Հակոբյանը տեղեկացրեց, որ նշված ծրագրին մասնակցելու հրավերը եղել է ԱՄՆ դեսպանատան կողմից: Այնուհետև հավելեց. «Իսկ թե անցել եմ ծրագիրը, թե` ոչ ես տեղյակ չեմ: ԱՄՆ դեսպանատնից էլ ինձ տեղեկացրել են, որ արդյունքների մասին կասեն սեպտեմբերին»:

Ուստի Միհրան Հակոբյանն այդ հարցերով  հորդորեց դիմել ՀՀ ԱՄՆ դեսպանատուն և ևս մեկ անգամ շեշտեց. «Ինձ որևէ մեկը ոչ ասել է «այո», ոչ ասել է «ոչ»:

Aravot.am-ը պարզաբանման համար դիմել է նաև ԱՄՆ դեսպանատուն: Պատասխանի դեպքում կհրապարակենք այն ևս:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031