Լրահոս
Օրվա լրահոսը

25 տարվա հաջողությունները հիշեցնում են հոկտեմբերի 27-ի դեպքերը. Կոռնիձորի Արո

Սեպտեմբեր 21,2016 16:29

«Միգուցե շատ անհաջողություններ ոմանց համար հաջողություններ են, ես հաջողությունները համարում եմ այն, որ Հայաստանը ծաղկեր, լիներ մեծ տերությունների շարքում որպես պետություն եւ տաներ իր պետականությունը գերիշխող տեսակետից:

2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հաջողություններ են արձանագրում, բայց ժողովուրդը, հանրությունն ու պետությունը անկում է ապրում: Պետք է պատասխան տան՝ ինչ հաջողություններ են արձանգրել մեր անկախության ձեռքբերման տարիներից: Իսկ այսօր անկախության բոլոր ջատագովները, որոնք որ պատրաստ էին իրենց փրփուրների տակ նետել այն տարիներին ու անկախության ձեռքբերման եւ Արցախի հաղթանակների համար,  նույնիսկ ինքնազոհության գնալ, այդ մարդկանց տեսնում եմ փողոցներում՝ օրինակ Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Խաչատրյանին եւ ուրիշներին, բոլորը մատնված են անտերության ու սովի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այսօր ՀՀ անկախության 25 ամյակին կատարած հայտարարությանը , թե վերջին 25 տարում արձանագրվել են հաջողություններ:

Պարոն Խուդավերդյանի խոսքով, «Եթե հուշերով վերադառնում ենք ապրիլյան քառօրյա պատերազմի գործողություններին, որից հետո դեռ չենք հետ վերցրել այն անջրդի տարածքները, ինչպես ցիտում էին հանրապետական կուսակցության բարձրաստիճանները, ապա եթե դա  հաջողություն է, ո՞րն է անհաջողությունը: Եթե դա ուժն է, ապա որտե՞ղ է  թաքնված չուժը: Միգուցե վաղվա պատերազմը, եթե Ադրբեջանը կատարի ոտնձգություն, ցույց կտանք  եւ կտեսնենք՝ ինչ գերհզոր ուժեր ունենք մենք, որի մասին հայ ժողովուրդն անտեղյակ է»:

Ազատամարտիկի խոսքով, անկախ Հայաստանը հաջողություններ չի գրանցել նաեւ Արցախի հիմնահարցի լուծման գործընթացում. «Հաղթանակած կողմն իրավունք չուներ պարտվածի դերով հանդես գալ, ինչը կատարվեց պետականորեն մեր պետության հետ: Այն կողմը, որն աշխարհին ծնկաչոք խնդրում էր, որ դադարեցվի պատերազմը, դարձավ մեզ ծեծող: Ճիշտ հակառակ գործընթացները մարդիկ համարում են հաղթանակ, երբ իրենց հաղթանակի վեհությունը փոխում են պարտվածի հոգեբանության հետ: 25 տարվա հաջողություններից խոսելը ինձ հիշեցնում է հոկտեմբերի 27-ի դեպքերը, երբ պատգամավորները պառկել ու միզել, կեղտոտել էին իրենք իրենց  վրա, հետո երբ իրենք իրենց մեջ սկսել էին տալ-առնել, նրանցից ինչ-որ մեկն ասել էր՝ պառկած տեղից ծիկ էի անում, մենք հաղթել ենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930