Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սպառողների պաշտպանը հորդորում է չգնել կամ դեն նետել նրբերշիկները

Սեպտեմբեր 21,2016 18:12

«Իրազեկ ու պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս չգնել կամ եթե արդեն գնել են, դեն նետեն այն նրբերշիկները, որոնց արտադրողները անբարեխիղճ տնտեսվարողներ են:

Իսկ քաղաքացիներն այդ նրբերշիկների ցանկին կարող են ծանոթանալ` այստեղ :

Հիշեցնենք, որ «Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել  փաթեթավորված նրբերշիկի 7 նմուշ՝ հավի և տավարի, և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք պարունակում են աղիքային ցուպիկ և մանրէների անթույլատրելի քանակ,  որոնք կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար:

Փորձաքննության էին հանձնվել նաեւ Հայաստան ներկրվող նրբերշիկի տեսակ, այն, որ ներկրվածն էլ չէր համապատասխանում սահմանված սանիտարական նորմերին, պարոն Պիպոյանի խոսքով. «Դա ապացույց է՝ ինչ որակի ու մակարդակի է իրականացվում սահմանային վերահսկողությունը: Հիմա, երբ մասսայական են խախտումները, դեռ մեղավոր պետք է ման գանք, կոլեկտիվ մեղավոր են բոլորը: Բայց կոլեկտիվ մեղավորներին վերահսկող կառույց կա, չէ՞, եթե բոլոր նմուշներում առկա են խախտումներ, ես կոլեկտիվ պատասխանատվությանը դեմ եմ: Երբ տնտեսվարողի մասին տեղեկատվությունը կհասնի սպառողին, հորդորում եմ՝ չօգտագործել այդ ապրանքը, եթե նույնիսկ տանն ունեն, դեն շպրտեն: Ինչ վերաբերում է լիազոր մարմնին, ապա խորհուրդ եմ տալիս գոնե հիմա անգործությունը փորձել արդարացնել վտանգները վնասազերծելու գործընթաց սկսելով: Վտանգները շուկայում պետք է չլինեին, բայց եթե հասարակական հատվածը դա բացահայտել է, գոնե դրանից հետո գնան, այդ վտանգները վերացնելու»,- Aravot.am-ին ասաց Բաբկեն Պիպոյանը:

Ըստ նրա, եթե մեկ կամ երկու տնտեսվարող սուբյեկտի մոտ ունենայինք առանձին խախտումներ, հասարակական գնահատականը հնչելու էր կոնկրետ մասնավորի իրականացրած գործունեությամբ, իսկ երբ մասսայական մոնիտորինգի արդյունքում տեսնում ենք մասսայական խախտումներ, ակնհայտ է, որ ունենք վերահսկողության պակաս. « Իսկ որեւէ վերահսկող կառույց չի բարձրաձայնի, որ մատնված է եղել անգործության, ինչի հետեւանքով ունեցանք այս պատկերը: Այսօր ունեցանք նրբերշիկների շուկան, դրանից մի քանի օր առաջ հացի շուկան էր, դրանից մի քանի օր առաջ լիմոնադի շուկան:

Այն շուկան, որը հասարակական հատվածը որոշում է ուսումնասիրել, ունենում ենք այս խայտառակ պատկերը, ինչ ունեցանք այսօր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Բարսեղյան says:

    Դեն նետելով կամ չգնելով հարց չի լուծվում։
    Հորդորեք որպեսզի վերահսկեն հայրենական արտադրանքը և գնորդները համարձակ ետ վերադարձնեն անորակ ապրանքը։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930