Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակներն ամեն գնով փորձում են սիրաշահել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին. ՉԻ

Սեպտեմբեր 24,2016 10:39

«Դաշնակներն ամեն գնով փորձում են սիրաշահել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Կառավարության առաջին նիստում, երբ Կ. Կարապետյանը հանդիմանել էր ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շտապել էր սաստել, թե ազատությունը սանձարձակություն չէ եւ չարժի շոուներ անել:

Բայց երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսելով ՀՅԴ-ի ու վարչապետի հարաբերությունների մասին, նշել է, թե իրենք ամբողջովին աջակցում են Կարապետյանին: «Այն ինչ արձանագրված է եւ մեր համաձայնագրի մեջ՝ ՀՀԿ-ի հետ, այդ խնդիրները, նպատակները, եւ այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահը այս տարվա փետրվարի 12-ին, որ իսկապես մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներ են, վարչապետը պատրաստակամ է եւ իսկապես ուզում է այդ բոլոր հարցերով արմատական քայլեր կատարել: Եվ այս առումով մենք ամբողջովին աջակցում ենք վարչապետին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930