Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակվել

Սեպտեմբեր 24,2016 12:29

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 144-րդ հոդվածի 5-րդ, 148-րդ հոդվածի 6-րդ մասերը և Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ո-16 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ե-21 եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Լիլիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:

2. Արսեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-137-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 3-րդ կետը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ           Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. Սեպտեմբերի 22
Երևան
ՆՀ- 1049 -Ա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930