Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյանը միանում է change.org-ում սկսված ստորագրահավաքին՝ հանդես գալով կոնկրետ առաջարկով

Սեպտեմբեր 26,2016 16:56

Ողջունում եմ change.org-ում սկսված` «Արդարություն Հայաստանում» արշավը, որը նախաձեռնել են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Վահե
Բերբերյանը, Ալեքսիս Օհանյանը և այլք: Ես միանում այդ ստորագրահավաքին`
միաժամանակ հանդես գալով կոնկրետ առաջարկով. մշակել առաջիկա խորհրդարանական
ընտրությունների վերահսկման հստակ մեխանիզմ.

1. Ստեղծել ձայների հաշվման զուգահեռ կամ այլընտրանքային համակարգ: Կարող է
կոչվել այլընտրանքային ընտրական հանձնաժողով: Սա պետք է ներառի քարոզարշավի
մոնիտորինգը, մոտ 6-7 հազար դիտորդի պատրաստում, բոլոր ընտրատեղամասերում
դիտորդական առաքելություն, այդ նպատակով համապատասխան տեխնիկական
ապահովում, էքզիթ փոլերի կազմակերպում: Այս այլընտրանքային ԿԸՀ պետք է
կատարի քվեարկության վերահսկում և ձայների զուգահեռ հաշվարկ: Այս դեպքում
հնարավոր կլինի կանխել զանգվածային կեղծումները և ստանալ քվեարկության
հնարավորինս ճշգրիտ պատկերը: Այլընտրանքային ԿԸՀ-ն պետք է լինի
վերկուսակցական մարմին և չպետք է սպասարկի որևէ քաղաքական ուժի շահերը: Այն
պետք է կազմված լինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից,
«Արդարություն Հայաստանին» նախաձեռնության ներկայացուցիչներից, և այնտեղ
մասնակցություն պետք է ունենան հավասարության սկզբունքով քաղաքական
կուսակցությունները: Սա կլինի քաղաքակիրթ պայքարի և ներհասարակական
վստահության հաստատման ամենաէֆեկտիվ մեխանիզմը:

2. Որպես ԱԺ պատգամավոր, որպես քաղաքացի` իմ պարտքն եմ համարում
հրապարակայնացնել իմ մտահոգությունը` այսպես կոչված «ռեյտինգային
քվեարկության» վերաբերյալ: Արդեն իսկ ՏԻՄ ընտրությունների ընթացքը ցույց է
տալիս (թեկնածուների ծեծ, առևանգում, Գյումրիի ողբերգություն և այլն), որ
չափազանց լարված են հանրային տրամադրությունները: Ռեյտինգային
քվեարկությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ դառնալու է բոլորը
բոլորի դեմ թշնամանքի բանաձևը: Սա ռումբ է` Հայաստանում ներհասարակական
համերաշխության և կայունության հիմքում: Որևէ մասնավոր նպատակ, որևէ
կուսակցական շահ չարժե, որ մենք գնանք նման ռիսկային ճանապարհով: Դեռ
ժամանակ կա այս համակարգը վերանայելու:

Հ. Գ. Ես պատրաստ եմ իմ առաջարկի մանրամասները քննարկել բոլոր հետաքրքրված
շրջանակների հետ և, իհարկե, այն կուղարկեմ Ս. Թանկյանին և նախաձեռնության
հեղինակներին:

Վահե Հովհաննիսյան

ԱԺ պատգամավոր
«Համախմբում» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930