Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. «Արցախը նույնպես իր դերն ունի և պիտի շարունակի Սփյուռքի կյանքում»

Սեպտեմբեր 26,2016 17:10

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է կանադահայ մի խումբ ուխտավորների

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Կանադայից Արցախ ժամանած հայ ուխտավորների խմբին՝ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի առաջնորդությամբ:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել կանադահայ համայնքի դերն Արցախի վերականգնման և զարգացման գործում և նշել, որ նման ուժեղ թիկունքի առկայությունն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին առավել վստահ քայլերի մղում:

Անդրադառնալով հետագա համագործակցության հնարավոր ուղիներին՝ ԱԺ նախագահը կարևորել է փոխգործակցության սկզբունքը:

«Մենք բարձր ենք գնահատում Սփյուռքի մեր հայրենակիցների օժանդակությունը, բայց Արցախը նույնպես իր դերն ունի և պիտի շարունակի Սփյուռքի կյանքում այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ հայապահպանությունը, նոր սերնդի շրջանում հայրենասիրություն սերմանելը և հայի հաղթական ոգին նրանց մեջ մշտարթուն պահելը»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Կանադայի թեմի առաջնորդ Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը, ներկաների անունից երախտագիտություն հայտնելով խորհրդարանի նախագահին ընդունելության համար, նշել է, որ այս հանդիպումը նոր խթան կտա կանադահայ համայնքին հայրենիքին առավել մեծ ու հասցեական օժանդակություն բերելու և նոր գաղափարներ որոնելու առումով:

Այնուհետև ներկաները օրենսդիր մարմնի ղեկավարին են առաջադրել Արցախի տնտեսությանը, միջազգային ճանաչմանը, ապրիլյան դեպքերին, աշխարհաքաղաքական գործընթացների՝ Արցախի վրա ունեցած ազդեցությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930