Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայազգի պատգամավոր. «Այս պահին Թուրքիայում չկա դեմոկրատական հիմք»

Սեպտեմբեր 26,2016 17:57

«Առավոտը» ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցությունը ներկայացնող Սելինա Դողանից հետաքրքրվեց, թե ինչ կանխատեսումներ ունի հայ-թուրքական  հարաբերությունների բարելավման հեռանկարների հետ կապված:

Հայազգի պատգամավորը պատասխանեց, որ այս պահին Թուրքիայում չկա այնպիսի դեմոկրատական հիմք, որի հիման հնարավոր լինի ինչ-ինչ կանխատեսումներ անել:  Նրա խոսքերով, այսօր Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացները միտում ունեն սահմանափակել ազատությունները եւ ավելի գրգռել ազգայնամոլական տրամադրություններ՝ ոչ միայն հայերի համար, այլեւ հասարակության ամենատարբեր խմբեր:

Մանրամասները՝  սեպտեմբերի 27-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ հեղինակի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930