Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրության քանի տոկոսն է քննարկում Սերժ Թանկյանի բարձրացրած հարցերը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 27,2016 12:24

Արդեն մեկ շաբաթ է Սերժ Թանկյանը օրակարգ է բերել Հայաստանում արդարության հարցը, բայց ոչ ոք առանձնապես դրա մասին չի խոսում։ Սի քանի լրատվամիջոց միայն ժամանակ առ ժամանակ լուր են հաղորդում, թե քանի հոգի միացավ ստորագրահավաքին։

«Ամենակարող երգիչը» նախագիծը Հանրային հեռուստատեսությամբ սկսվել է 10 օր առաջ, սակայն հեռուստացույց չդիտող, բարձր ինտելեկտի եւ գեղագիտական քիմքի տեր հանրությանը հասանելի է դարձել վերջին երկու օրը։ Եվ հիմա քննարկումների թոփ թեման հենց այդ նախագիծն է։ Մտավորական հանրության վրդովմունքը չափ ու սահման չունի՝ ինչպես կարող է հարկատուների հաշվին գոյատեւող Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակել բանակի քեֆի երաժշտություն։ Մեծ աղմուկ է բարձրացել, ինչի վկան է նաեւ «Change.org»-ում այդ հաղորդումը եթերից հանելու պահանջով ստորագրահավաքի տեմպը։

Հանրայինից բարձր մակարդակի հաղորդումներ պահանջելու մեջ վատ բան չկա։ Ցածրորակ հաղորդումները եթերից հանելուն ուղղված քայլերն էլ խրախուսելի են։ Սակայն տվյալ դեպքում գործ ունենք խիստ երկակի իրավիճակի հետ։ Նշված նախագծի դեմ արտահայտվող գրեթե բոլոր անձինք որպես նախաբան կամ վերջաբան պարտադիր նշում են, որ իրենք էլ են քեֆ անում այդ երաժշտության տակ։ Այդ մասին ասվում է նույնիսկ ստորագրահավաքի պահանջում՝ «Այն, որ ռաբիս երաժշտությունը բոլորս էլ լսում ենք հարսանիքների, կամ քեֆ-ուրախությունների ժամանակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այդ բոլորովին չի նշանակում, որ պետք է բերենք ու ներկայացնենք իբրեւ մշակութային ճյուղ»։ Ստացվում է՝ մարդիկ դեմ չեն, որ իրենց երեխաները մեծանան Սպիտակցի Հայկոյի երգերի տակ բանակի քեֆերի եւ հարսանիքների ժամանակ։ Իսկ դրանց հաճախականությունը յուրաքանչյուր երեխայի կյանքում, թերեւս, չի կարեւի է թերագնահատել։ Բայց նույն երաժշտությունը թերեւս այլ ազդեցություն է թողնում երեխայի ճաշակի ձեւավորման վրա, երբ հնչում է Հանրային հեռուստատեսությամբ։ Չենք վիճում։ Գուցե։

Այս երկու ստորագրահավաքները ավելի խորքային հարց էլ են առաջ բերում։ Օրինակ, հանրության քանի տոկոսն է քննարկում Սերժ Թանկյանի բարձրացրած հարցերը՝ հետեւյալ նախաբանով կամ վերջաբանով, «ճիշտ է, մենք բոլորս այս կամ այն չավով կոոումպացված ենք (ծնող ենք, որն ուսուցչին նվեր է տվել, կամ ուսուցիչ ենք, որը նվեր է ստացել), ընտրակեղծարար ենք (ընտրակաշառք ենք բաժանել կամ ընտրակաշառք ենք վերցրել), բայց այդ ամենը պետական մակարդակով անհանդուրժելի ենք համարում»։ Նման քննարկում երբեւէ չի ծավալվել։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930