Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC հեռուստաալիքի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Սեպտեմբեր 02,2023 20:58

«Ա1+» – Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը BBC հեռուստաալիքի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Թանկյանն անդրադարձել է ադրբեջանական «խավիարային դիվանագիտությանը», նշել, որ ադրբեջանցիները կաշառում են ամերիկացի և եվրոպացի որոշ գործիչների, ինչպես նաև օգտագործում են Եվրոպային նավթ մատակարարելու գործոնը՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Նա հիշեցրել է, որ մի շարք երկրներ և կազմակերպություններ, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանը, դատապարտել են Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանին կոչ արել՝ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։

Բեգլարյանը իր հերթին նշել է, որ խնդիրն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, և այժմ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատման զոհ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղը։

Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hay says:

    Նկատե՞լ եք, որ էս հայամետ հաղորդումով Ա Բեգլարյանը խոսում է “Khankendi” վայրից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930