Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանը, Սեզար Գուեկյանը և Թոնի Այոմին հայտարարել են նոր բարեգործական նախագծի մասին. Հավաքված ողջ հասույթը կկրկնապատկի «Կորպորասիոն Ամերիկա» հիմնադրամը

Դեկտեմբեր 08,2023 19:33

«Gibson Brands» ընկերությունը հայտարարել է «Gibson Band» նախագծի մեկնարկի մասին: «Gibson Band»-ը թողարկել է իր առաջին երգը՝ «Deconstruction», որի համահեղինակներն են «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը, «Gibson Brands» ընկերության գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանը և «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին (երգը ներբեռնելու համար հետևեք հղմանը՝):

«Gibson Records»-ը, Սեզար Գուեկյանը, Սերժ Թանկյանը և Թոնի Այոմին «Deconstruction» երգի վաճառքից գոյացած ողջ հասույթը, ինչպես նաև՝ «Gibson Gives»-ի միջոցով Սերժ Թանկյանի կտավի և եզակի «Les Paul» կիթառի աճուրդից հավաքված միջոցները նվիրաբերելու են «Հայաստան» հիմնադրամի` Արցախի փախստականներին ուղղված նախաձեռնությանը: «Հայաստան» հիմնադրամը մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանի բնակչությանը և ամբողջ աշխարհի հայ համայնքներին կենսական ենթակառուցվածքային նախագծերի, կրթական, մշակութային, առողջապահական և աղետների հետևանքով օգնության ծրագրերի մշակման, ինչպես նաև` ուղղակի օգնություն ընտանիքներին և անհատներին (մանրամասների համար

Էռնեկյան ընտանիքն ի դեմս Corporación America հիմնադրամի կկրկնապատկի հավաքված ողջ հասույթը և բոլոր միջոցները կուղղվեն նախաձեռնությանը:

Սերժ Թանկյանը նաև կայացած նկարիչ է: «Deconstruction» երգի շապիկի գեղարվեստական աշխատանքը հիմնված է Սերժ Թանկյանի «Մեր լեռները» յուրօրինակ արվեստի գործի վրա, որը հեղինակը նկարել է հատուկ այս նախագծի համար:

Թանկյանի օրիգինալ «Մեր լեռները» կտավը, ինչպես նաև` եզակի «Gibson Les Paul Standard»-ը (դեկտեմբերի 8-18, ավարտը՝ 11:00 PST) կլինեն բացառիկ համաշխարհային աճուրդի մի մասը (աճուրդին մասնակցելու համար հետևեք հղմանը՝):

«Մենք շատ երկար ենք աշխատել այս նախագծի վրա։ Ես և Սերժը, երկուսս էլ սփյուռքահայ ենք, ուստի անմիջապես որոշեցինք, որ ցանկանում ենք «Deconstruction»-ը նվիրվի հայ համայնքին։ Հուսով եմ, բոլորը կսիրեն «Deconstruction»-ն այնքան, որքան մենք սիրեցինք այն ստեղծելիս»,- Սեզար Գուեկյան:

«Ուրախ եմ, որ օգտագործում ենք մեր հարթակը, որպեսզի նվիրաբերենք երաժշտությունը, իմ արվեստը և Գիբսոնի աներևակայելի եզակի կիթառը նման մեծ բարեգործության համար: Ճիշտ մտադրություններով երաժշտությունը կարող է ոգեշնչել և նաև դրական փոփոխություններ ստեղծել»,- Սերժ Թանկյան:

«Հայ ժողովուրդն իմ կողմից սիրված ժողովուրդ է և դա մեծ հաճույք է, մեծ գործ, և ես շատ ուրախ եմ դրանում ներգրավվելու համար»,- ասել է Թոնի Այոմի:

«Մենք ուրախ ենք «Gibson Records»-ի հետ միասին մասնակցել այս նախաձեռնությանը», – նշում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը: «Մենք հավատարիմ ենք մեր համայնքներում դրական փոփոխություններ խթանելուն և խոստանում ենք նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամին, որը կկրկնապատկի Սերժի նկարի և «Gibson Les Paul» կիթառի աճուրդից գոյացած միջոցները: Գիբսոնի հետ այս համագործակցությունը բացառիկ հնարավորություն է մեզ համար առաջ մղելու մեր ռազմավարական նպատակը՝ նշանակալից ազդեցություն ունենալ Հայաստանում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031