Լրահոս
Օրվա լրահոսը

Նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 589 վնասված լուսատու

Հոկտեմբեր 12,2016 14:24

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 589 վնասված լուսատու: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել մեկ շենքի բակ:

Ընթացքում են Նուբարաշենի խճուղու, Արաբկիրի 41-րդ փողոցի, Խարբերդի 15-րդ փողոցի, Մուշականի 7-րդ, 8-րդ, 11-րդ փողոցների, Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող համար 122 մանկապարտեզի հարակից այգու, Աճեմյան փողոց 1-ին և 2-րդ նրբանցքների, Աղաբաբյան փողոցից գերեզմանատուն տանող ճանապարհի արտաքին լուսավորության ցանցի կառուցումը: Ընդորում, ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31