Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ պատկերացնում, թե ոնց են Սեյրան Օհանյանին ընդդիմադիր տեսնելու». Կարեն Քոչարյան

Հոկտեմբեր 13,2016 21:21

Այսօր «Մեդիա կենտրոնում» քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, խոսելով Վիկտոր Դալլաքյանի հայտարարության եւ Սեյրան Օհանյանի հետ կուսակցություն ստեղծելու մասին շրջանառվող լուրերին, ասաց. «Օգտագործելով ինչ-որ մարդկանց անձնական ամբիցիաները՝ շեղում են:

Այսինքն, շատ դեպքերում մարդիկ դառնում են խաղալիքներ, որոնք ունենում են անհասկանալի ինչ-որ հիվանդ ամբիցիաներ, եւ իշխանությունը այդ մարդկանց դաշտ գցելով՝ զբաղեցնում են, էլի: Շոու է, хлеба и зрелищ ապահովում են: Ես դժվար եմ պատկերացնում, թեեւ մենք ամեն ինչ տեսել ենք: Տեսել ենք ոնց են ճանապարհ դնում Կարեն Դեմիրճյանին, հետո դիմավորում, Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետո դիմավորում, ՕԵԿ-ին ինչ են ասում, հետո ինչ ձայներ է հավաքում ՕԵԿ-ը Գյումրիում եւ Վանաձորում: Չնայած մեր հասարակությունը սերիալ շատ է սիրում, բայց, այնուամենայնիվ անգամ այդ պարագայում չեմ պատկերացնում, թե ոնց ենք մենք Սեյրան Օհանյանին ընդդիմադիր տեսնելու՝ ընտրազանգվածը, ընտրողները, հասարակությունը»:

Խոսելով վարչապետի կադրային փոփոխությունների մասին՝ Կարեն Քոչարյանն ասաց. «Միգուցե անուղղելի լավատես եմ, բայց այս անգամ մի փոքր այլ ձեւ եմ մտածում, չեմ կարծում, որ հետընտրական շրջանում այդ մարզպետները հետ են գալու: Այստեղ միայն շոու չէ, թեեւ, բնականաբար, նախընտրական շրջանում շոուի հատվածը, որ հիմա կիջնեն բենզինի գները, հետո կիջնեն գազի գները, ինչ հնարավոր է այս 6 ամսվա ընթացքում կանեն: Յուրաքանչյուր ընտրող իր կաշվի վրա կզգա ինչ-որ բան, որը իշխանության համար կապահովի ինչ-որ դրական բան»:

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31