Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան շրջվել է. կա տուժած

Հոկտեմբեր 29,2016 22:53

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և շրջվել, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ  «ՎԱԶ-21014» մակնիշի 34 MM 177պ/հ ավտոմեքենան (վարորդ Կ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4 մ):

Վարորդին տեղափոխել են «Արմենիա ՀԲԿ», որտեղ վերջինս անցել է համապատասխան բուժզննում:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31