Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-փառատոնի բացման արարողությանը

Նոյեմբեր 11,2016 18:02

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի հետ միասին ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-փառատոնի բացման արարողությանը:

Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են շուրջ 200 երիտասարդ արվեստագետների 400 աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ ու մոդելավորած հագուստներ։

Հարկ է նշել, որ «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-փառատոնն ավանդական է, այն անցկացվում է ամեն տարի և նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդներին՝ հնարավորություն տալով հանրությանը ներկայացնելու իրենց աշխատանքները։

Ավանդական դարձած այս ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի համատեղ ուժերով։

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930