Լրահոս
Օրվա լրահոսը

Սրիչով զինված կինը հարձակվել է ֆուտբոլիստի վրա

Նոյեմբեր 21,2016 22:25

Ֆուտբոլի Կոլումբիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումում «Ատլետիկո Նասիոնալը» 1:0 (3:1) հաշվով հաղթելով «Խունիորին», նվաճել է գավաթը:

Հանդիպման ավարտին գավաթակիրը խաղադաշտում պատվո շրջան է կատարել եւ այդ ժամանակ ֆուտբոլիստ Միգել Անխել Բորխան կողքին անսպասելի ցավ է զգացել: Շրջվելով՝ ֆուտբոլիստը նկատել է, որ մարզաշապիկը կտրված է: «Ես խաղադաշտում լուսանկարվում էի ընտանիքիս հետ, երբ մի կին սրիչով փորձեց վնասել ինձ: Բարեբախտաբար, ընդամենը քերծվածք եմ ստացել: Աստված ինձ պաշտպանեց: Վատ է, որ զինված մարդը կարողանում է խաղադաշտ մտնել: Դա անվտանգությամբ զբաղվողների  անպատասխանատվության դրսեւորում, է», – ասել է 23-ամյա ֆուտբոլիստը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ shatilin.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930