Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան հակամարտության բանակցությունները երբեմն վարում են առանց մեզ». ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2016 19:06

«Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվ ընթացք ստացավ, ինչին հաջորդեց Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա»,-այսօր ՀԱԿ համագումարի ընթացքում հայտարարեց ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

«Այդ հանդիպումներում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել՝ վստահության ամրապնդման մեխանիզմներ, Կասպրչիկի դիտորդական առաքելության ընդլայնում: Դրանք մնացին թղթի վրա, որեւէ առաջընթաց չկա: Այդ մասին ասվեց նաեւ Համբուրգում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Ցավ եմ ապրում, որ մեր արտաքին գերատեսչությունը չկարողացավ հասնել նրան, որ արտգործնախարարների հայտարարությունները հասցեական լինեին: Տվյալ դեպքում Ադրբեջանը վիժեցնում է ձեռք բերված պայմանավորվածությունները»,-նկատեց նա:

Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ չնայած Սերժ Սարգսյանն ասում է, որ բանակցություններ չկան, իրականում այնքան էլ այդպես չէ. «Գուցե չկա գործընթաց հայկական կողմի հետ: Ցավոք, այս հարցում էլ երկրորդ պլան ենք մղվել եւ բանակցությունները երբեմն վարում են առանց մեզ…Ալիեւի հայտարարությունը, երբ վերջինս խոստովանեց ԵՏՄ մտնելու ցանկության մասին, հասկանում ենք՝ Ադրբեջանը շահ չունի ԵՏՄ-ից, միակ շահն այն է, որ երաշխիքներ կստանա Ռուսաստանից: Սա լրացուցիչ մարտահրավեր է մեզ համար: Պետք է պատրաստ լինենք դիմագրավելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031