Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Զգում եմ, որ կարող եմ կերտել ավելի մեծ պատմություն իմ ակումբի և Հայաստանի համար». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2016 23:30

«Ես ինձ հպարտ եմ զգում  7-րդ անգամ Հայաստանի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ։ Շնորհակալություն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային, իմ երկրպագուներին և մեդիայի ներկայացուցիչներին՝ ինձ հավատալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել իր կարիերայի ընթացքում  7-րդ և 6-րդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ իր անցած ուղու մասին։

«Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ ֆուտբոլին և հասել եմ նշանակալի ուղենշի։ Սակայն դեռ զգում եմ, որ կարող եմ կերտել ավելի մեծ պատմություն իմ ակումբի՝ Մանչեսթեր Յունայթեդի և Հայաստանի համար՝ երկրի, որը քնքշորեն սիրում եմ և միշտ իմ մտքում է»,- գրել է Մխիթարյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031