Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը`ռուսական հաքերային հարձակման մասին. «Ես գիտեմ բաներ, որոնց մասին մարդիկ չգիտեն». «Ազատություն»

Հունվար 01,2017 14:03 Share

«Ազատություն». ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ինքը նոր տեղեկատվություն ունի ամերիկյան ընտրությունների ընթացքում ռուս հաքերների ենթադրյալ միջամտության վերաբերյալ և մտադիր է հաջորդ շաբաթ հրապարակել այն:

Ֆլորիդայում հրավիրած իր ամանորյա խնջույքի ժամանակ լրագրողների հետ ունեցած կարճատև զրույցում Թրամփը, արձագանքելով ռուսական ենթադրյալ հաքերային հարձակումների մասին հարցին, պատասխանել է. – «Ես գիտեմ բաներ, որոնց մասին մարդիկ չգիտեն» և «դուք էլ այդ մասին կիմանաք երեքշաբթի կամ չորեքշաբթի»:

Նա նաև ասել է, որ շարունակում է կարծել, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պաշտոնյաների էլեկտրոնային նամակագրությունը հրապարակած հաքերները Ռուսաստանի հետ կապ չունեն:

Անցյալ շաբաթ ԱՄՆ իշխանությունները 35 ռուս դիվանագետների արտաքսեցին ամերիկյան ընտրություններում ռուս հաքերների ենթադրյալ միջամտության առնչությամբ և նոր պատժամիջոցներ սահմանեցին ռուսաստանյան անվտանգության ծառայությունների նկատմամբ:

Ամերիկյան անվտանգության ծառայությունները ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց կարծիքով Մոսկվան հրահանգել է հաքերներին քայլեր ձեռնարկել ընտրություններում Թրամփի հաղթանակը ապահովելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել