Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Կարեն Կարապետյանը 2018-ից հետո. «Հստակություն կա, գնալու ենք առաջ». (Տեսանյութ)

Հունվար 13,2017 18:15

Այսօր վարչապետի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին՝ վարչապետը չի բացառել, որ 2018 թվականին մտադրություն ունի վարչապետի պաշտոնում մնալ, եւ հաշվի առնելով, որ դրա համար պարտադիր է եւս 4 տարվա մշտական բնակության պայման,  այդ պարագայում ինչպե՞ս է պատրաստվում 2018 թվականից հետո պաշտոնավարել, վարչապետը պատասխանեց.

«Ախր, էդ հարցին ես պատասխանել եմ, մաքսիմալ՝ պարզ:  2018 թվին էլ կգաք՝  ես կպատասխանեմ: Կլինեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ, ամենաշատ հուզող հարցը ձեզ, այս պահին դա՞ է»:

Հարցին՝ հստակություն կա՞ այդ ուղղությամբ, վարչապետը պատասխանեց. «Հստակություն կա, գնում ենք առաջ: Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն՝ չեմ լինի, տրամադրվա՞ծ եմ լինել՝ եթե էֆեկտիվ աշխատեմ… եւ ապրիլի ընտրություններին, եթե հանրապետականը հաղթի.  բոլոր հնարավոր մեկնաբանություններն այս հարցի պատասխանը, եթե հաշվի առնենք՝ պետք է չպատասխանես»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հարցին՝ արդյոք կհամաձայնվի գլխավորել ՀՀԿ շտաբը, պարոն վարչապետը բացասական պատասխան տվեց. «Կարծում եմ՝ նման առաջարկ չի լինի, եթե լինի, չեմ համաձայնվի: Մենք գիտենք ինչ ենք ուզում անել, մենք գիտենք՝ ումով ենք անելու եւ մենք հետեւողական ենք լինելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031