«Իրենք մեր նկատմամբ տարիներ շարունակ այս բռնություններից, ռեպրեսիաներից հետո ոչ մի բան ասելու իրավունք չունեն, ոչ էլ ինչ-որ բան կարողացել են հայտնաբերել: Դրա համար գնում են իմ եղբոր դաշտ, բայց չեն հասկանում, որ իմ եղբայրն ամեն ինչ արել է, իր ամբողջ ունեցվածքը այն ժամանակ նվիրել է բարեգործությանը: Իմ եղբայրը մի մարզում միայնակ ավելի շատ ձայն է հավաքել, քան իրենց ամբողջ կուսակցությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Իրենք խոսելու բան չունեն, դրա համար խոսակցությունը տանում են այդ դաշտ, որպեսզի մեր շուրջը ինչ-որ թեմա կարողանան արծարծել»,- դատական նիստից առաջ ճեպազրույցում ասաց «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ երբ իշխանական պատգամավորները դիմում են Նարեկ Կարապետյանին, հիշում են իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին, իրենց կապում են նախորդ իշխանությունների հետ:
Ինչ վերաբերում է ռուսական կողմից աջակցություն ունենալու վերաբերյալ լրագրողի հարցին, այս մասին էլ Սամվել Կարապետյանը նշեց. «Ես հարգանք ունեմ թե Ռուսաստանում, թե Հայաստանում, ինչը ցույց տրվեց ընտրությունների արդյունքներով, թող իրենք մտածեն, որ իրենց տներում անգամ հարգանք չունեն»:
Դատական նիստն ամբողջությամբ.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































