Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը ինքնասպան եղած գործարարի ընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան. «Ժողովուրդ»

Հունվար 19,2017 12:42

Շուտով կլրանա «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության գործով երկրորդ տարին, սակայն ազգային անվտանգության ծառայությունում նրա ինքնասպանության մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Ու մինչ իրավապահները ուսումնասիրում են գործարարի ինքնասպանության պատճառը, նրա ՍՊԸ-ի դեմ հայցերը չեն դադարում։  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ինքնասպան եղած գործարարի ընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան։

2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեև Հայրապետյանը։ Մի խումբ քաղաքացիների նման նա եւս փորձում է փրկել իրեն պատկանող տարածքը եւ բնակարանը, քանի որ, ինչպես մեզ հայտնի դարձավ, նա ոչ միայն բնակարան, այլ նաեւ տարածք է ձեռք բերել գործարարից։

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի գործով քննությունը թեւակոխել է դատաքննության փուլ, իսկ թե ինչ ավարտ կունենա այս դատական պրոցեսը, դժվար է ասել։

Նշենք, որ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ- ի գործով տուժածները պահանջել են գործարարի գույքը վաճառել եւ իրենց պարտքերը մարել, սակայն ինչպես նկատում ենք՝ դեռեւս սայլը տեղից չի շարժվում։ Իսկ ահա դատարան դիմած քաղաքացիների թիվը հասնում է մոտ 170-ի։ Նրանք պահանջում են կա՛մ իրենց գումարը, կա՛մ գնված բնակարանների փաստաթղթերը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ         

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031