Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ինձ մեղավոր ճանաչում եմ, զղջում եմ եւ տուժողներիս հետ հաշտվել եմ». Գուրգեն Արսենյանի խոստովանությունը

Հունվար 19,2017 16:50

Այսօր Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի գործով դատական նիստն էր: Մեղադրող դատախազը տեղեկացրեց, որ ինքը չի առարկում արագացված դատական կարգով հարցը քննելուն:

Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ միասին 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փող. թիվ 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն:

Մինչ այդ մեղադրող դատախազ Դաինելյանն առարկում էր եւ չէր ուզում արագացված դատական կարգ կիրառել:

Գուրգեն Արսենյանը դատավորի հարցին՝ ընդունո՞ւմ եք մեղադրանքը՝ պատասխանեց. «Այո, մեղավոր ճանաչում եմ, զղջում եմ եւ տուժողներիս հետ հաշտվել եմ»: Նրա ընկերները՝ մյուս ամբաստանյալները նույնպես հայտարարեցին, որ «Ընդունում եմ մեղքս ամբողջությամբ, կատարածի համար խնդրում ենք մեղմ պատիժ սահմանել»:

Նշենք, որ այս գործով այժմ կալանքի տակ են Արմեն Ներսիսյանն ու Գուրգեն Գրիգորյանը, իսկ պատգամավորի որդու խափանման միջոցը դեպքից մեկ ամիս անց ստորագրությունն էր ընտրվել՝ չհեռանալու մասին:

Դատավորը ամբաստանյալներին հարցրեց՝ խորհրդակցե՞լ են արագացված դատական քննություն անցկացնելու հարցով փաստաբանների հետ, գիտակցո՞ւմ են հետեւանքները, կամովի՞ են այդ որոշումը կայացրել:

Ամբաստանյալները վստահեցրին, որ գիտակցում են եւ ինքնակամ են եկել այդ որոշման:

Դատավորը հիշեցրեց, որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում եւ վճիռը կարող են բողոքարկել միայն պատժի մասով:

Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը եւ ընտրվելու է առավել մեղմ պատիժ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031