Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի որդուն դատապարտեցին 4 տարի ազատազրկման՝ պայմանական չկիրառելով պատիժը. (Ֆոտոշարք)

Հունվար 19,2017 18:40

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի գործով վճիռը:

Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ միասին 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փող. թիվ 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն:

Դատավորը որոշեց Գուրգեն Արսենյանին եւ Արմեն Ներսիսյանին դատապարտել 4 տարի ազատազրկման, պայմանականորեն չկիրառելով պատիժը, իսկ Գուրգեն Գրիգորյանին ազատազրկել 8 ամիս ժամկետով: Վերջինիս ազատ արձակմանն էլ մնացել է 11 օր, քանի որ 7 ամսից ավելի է ՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանքի տակ է:

Պատգամավորին աջակցելու համար դատարան էին եկել նրա ընկերները: Նրանք վճռից հետո գրկախառնվում էին եւ շնորհավորում: Ներսիսյանին դատարանի դահլիճից անմիջապես ազատ արձակեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031