Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե բոլոր ընկերությունները պատրաստ են մասնակցել արևային կայանի կառուցման մրցույթին

Հունվար 30,2017 14:46

Հունվարի 25-27-ին Երևանում անցկացված «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի շրջանակներում կազմակերպված ներդրումային համաժողովը ցույց տվեց, որ արտաքին ներդրողները լուրջ հետաքրքրություններ ունեն Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ։ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի խոսքով, համաժողովին մասնակից գրեթե բոլոր միջազգային ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Գեղարքունիքի վարչական տարածքում նախատեսվող արևային կայանի կառուցման նպատակով հայտարարվող մրցույթին։

Հիշեցնենք, որ համաժողովում ներկայացվեց «Մասրիկ 1«» արևային կայանի կառուցման ծրագիրը, որի նախատեսված հզորությունը 50 մեգավատ է։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկը առաջարկվող սակագինն է։

«Էներգետիկայի շաբաթ 2017» նախաձեռնության շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումները հաջողությամբ իրականացվել են։ Մասնակցել է ավելի քան 4 տասնյակ ընկերություն։ Մասնակիցների ընդհանուր թիվը հասնել է շուրջ 400-ի։
Ըստ Թամարա Բաբայանի, համաժողովի մասնակիցները բարձր են գնահատել արևային էներգետիկայի ոլորտում ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքների կազմակերպման թափանցիկությունը։

-Չնայած համաժողովի անցկացման օրերին Երևանում մառախլապատ եղանակ էր, այնուհանդերձ դա չխանգարեց, որպեսզի մասնակիցները դրական գնահատեն Հայաստանի արևային ռեսուրսը, -ընդգծեց հիմնադրամի տնօրենը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031