Սյունիքի մարզ կատարած իր ամենամյա այցի ընթացքում դեսպան Ս. Պ. Կոպիրկինը, Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ս. Վ. Սոլոմինի, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա. Օ. Իվանովայի և «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԲԸ ներկայացուցչության ղեկավար Վ.Դ. Ենոքյանի հետ միասին ավանդաբար այցելել է Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար ձեռնարկություններ՝ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ, որոնք զգալի ներդրում ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։
Ընկերությունների ղեկավարությունը Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է արտադրության ծավալների ավելացման և դրանց շրջակա միջավայրի համար անվտանգությունը բարելավելու ուղղությամբ տեխնոլոգիական գործընթացների արդիականացման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել է տարածաշրջանի սոցիալական ոլորտի զարգացման ուղղությամբ կատարվող լայնածավալ աշխատանքների մասին։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


















































