Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պետական բյուջեից ՋՕԸ-ին հասանելիք սուբսիդիան չի տրվել

Փետրվար 09,2017 12:04

Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության  աշխատողները  չեն ստացել   4-5 ամսվա աշխատավարձերը:  «Նոյեմբերյանի  ջուր  օգտագործողների ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Վերանյանը  հայտնեց, որ իրենց ընկերության աշխատավարձերը գոյանում են երկու աղբյուրից՝  մատակարարված ոռոգման ջրի դիմաց գյուղացիական տնտեսություններից  հավաքագրված վարձավճարներից եւ պետական բյուջեից  հատկացվող սուբսիդիաներից: Նոյեմբերյանի ՋՕԸ-ի աշխատողները  մատակարարած ոռոգման ջրի վարձավճարներն ամբողջությամբ հավաքագրել են: Սակայն պետական բյուջեից հատկացվող սուբսիդիան չի հատկացվել: Գ. Վերանյանն ասաց, որ  իրենց ընկերությունը ստացել է  2016թվականի հունվարից ապրիլ ամիսների համար նախատեսված սուբսիդիայի գումարները, դրանից հետո բյուջեից  ֆինանսական հատկացում չի արվել: Ընկերության տասնյակ աշխատողներ սպասում են  պետական բյուջեից գումարների փոխանցմանը, որպեսզի աշխատավարձ ստանան:

Նոյեմբերյանի ՋՕԸ-ն ոռոգման սեզոնում ունենում է շուրջ 130 աշխատող: Հիմա՝ ձմռան ընթացքում, երբ ջրբաշխները,ոռոգման պոմպավարները չեն աշխատում, ընկերության աշխատողների թիվը մոտ  50 է: Գ. Վերանյանը հայտնեց, որ  կառուցվածքային փոփոխություն է ընթանում, Նոյեմբերյանի, Իջեւանի, Բերդի ՋՕԸ-երը միավորվում են, ստեղծվում է  «Տավուշ ՋՕԸ», որի գրասենյակը լինելու է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728