Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Նահապետյան. Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց Հայաստանի դեմ խաղին մասնակցելուց. «Ֆուտզալ Բիզնես Լիգա»

Փետրվար 24,2017 11:32

-Պարոն Նահապետյան, նախ խոսենք հանդիպումների մասին: Ի՞նչ տպավորություններ ունեք  «Ֆուտզալ Բիզնես Լիգա»  հավաքականի ելույթներից:

-Քանի որ առաջին անգամ էինք մասնակցում սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությանը, ելնելով արդյունքներից կարող եմ ասել , որ մեր ելույթները գնահատում եմ շատ լավ:

-Հանդիպումների մեկնարկը հաջող դասավորվեց մեզ համար: Մեր տղաները կարողացան հավասար պայքար մղել և ոչոքի խաղալ խմբի ֆավորիտ Իրանի հավաքականի դեմ: Համարու՞մ եք, որ մեր հավաքականը շանսեր ուներ խաղն ավարտելու իր օգտին:

-Համոզված եմ, որ կարող էինք հաղթել, ունեինք պահեր, որ չստացվեց ճիշտ օգտագործել, իսկ մրցակցին  ոչնչով չէինք զիջում:

Ֆուտզալ Բիզնես Լիգա»  հավաքականը գրանցեց երկու հաղթանակ, 1 ոչոքի և ընդամենը 1 պարտություն: Ւ՞նչը չստացվեց Հունգարիայի դեմ պայքարում:

-Թող չհնչի որպես արդարացում, բայց մեզ հիմնականում չբավարարեց ուժերը վերականգնելու պրոցեսը, քանի որ, ինչպես տեղյակ եք, մենք մեկ օրվա ընթացքում երկուական հանդիպումներ էինք անցկացնում: Խաղի ընթացքը ևս այնքան հաջող չդասավորվեց մեզ համար՝ եղան շատ տուգանայիններ, դեղին քարտեր, մեկ կարմիր քարտ , տղաները սկսեցին շտապողականություն ցուցաբերել և այլն:

-Ինչպես գիտենք, խմբային փուլն ավարտելուց հետո պետք է տեղի ունենար ՀայաստանԱդրբեջան հանդիպումը 5-6-րդ  տեղերի համար, բայց Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց խաղին մասնակցելուց: Ի՞նչ կասեք այս մասին:

-Մենք ի սկզբանե ղեկավարությանը տեղեկացրել էինք, որ խաղին պատրաստ ենք և ամբողջովին տրամադրված սպասել ենք մինչ այն պահը, երբ մեզ հայտնեցին, որ ադրբեջանական կողմը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել  է մասնակցել խաղին:

-Արդո՞ք բարձր եք գնահատում « Ֆուտզալ Բիզնես Լիգա»  հավաքականի պատրաստվածության մակարդակը:

-Գնահատում եմ բավարար, քանի որ բավականին տեղ ունենք աշխատելու և անպայման շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք:

Ֆուտզալ Բիզնես Լիգա»  հավաքականը դեռ նոր է կազմավորվել: Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում հավաքականի հետ կապված:

-Ծրագրում ենք ավելի հաճախականացնել մարզումները, աշխատել բացթողումների վրա, շտկել թերությունները: Մեծ աշխատանք ունենք կատարելու:

-Վերջին տարիներին մեր ֆուտզալում բավականին առաջընթաց կա: Ի՞նչ պետք է անենք, որ կարողանանք էլ ավելի հաջող հանդես գալ և կայուն կերպով հաղթահարել ֆուտզալի միջազգային առաջնությունների նախնական փուլերը:

-Կցանկանամ նշել, որ ֆուտզալն արդեն ճիշտ ուղու վրա է Հայաստանում, ինչն արդեն շատ կարևոր է: Այսօր մենք արդեն ունենք լուրջ մասնագետներ, ովքեր անում են հնարավորինը ֆուտզալի տարածմանն ու զարգացմանը նպաստելու համար, ինչի վառ ապացույցը « Ֆուտզալ Բիզնես Լիգա»  մրցաշարերի կազմակերպումն է թե՛ Երևանում, թե՛ մարզերում, որոնց մասնակից թիմերի քանակը գնալով ավելի է աճում, ինչը շատ ողջունելի է:

Օգտագործելով առիթը, « Ֆուտզալ Բիզնես Լիգա»  հավաքականի ողջ կազմի անունից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել պարոն Ռ. Նազարեթյանին մեզ հնարավորություն ընձեռելու համար հանդես գալու Իրանում: Վստահ եմ, որ այս ամենը կունենա շարունակական բնույթ:

Շնորհակալություն նաև սոցցանցերում, կայքերում լուսաբանման ու տպավորություններով կիսվելու , ինչպես նաև մեր կողքին լինելու համար: Այդ ամենը մեզ շատ էր քաջալերում:

Նյութը պատրաստեց Աննա Էքիզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728