Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Ոչ մեկին հլը 100 դոլար չեն տվել»

Փետրվար 27,2017 15:47
armen rustamyan

«Կարծում եմ, ուսումնասիրում են դաշտը, ոչ մեկին հլը 100 դոլար չեն տվել: Այս անգամ ավելի շատ է գործադրվելու կաշառքը, որովհետև ընտրատեղամասերում կեղծիքներ կատարելը դժվար է: Շատ շատերն են պատրաստվում ընտրակաշառք բաժանել, բայց ուզում են ճշտել՝ իրենք կարո՞ղ են նման պայքարի մեջ մտնել, թե ոչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Լրագրողները հարցրել էին ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորների թեկնածուների` ընտրակաշառքներ բաժանելու մասին: Ամեն Ռուստամյանը կարծում է, որ նաեւ ընտրողներն են փնտրում կաշառք տվողներին. «Կան մարդիկ, ովքեր ընտրությունների միջոցով փող են աշխատում»:

Այն, որ ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ եւ հայտարարել է, որ կիսում են քաղաքական պատասխանատվությունը, նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ ցուցակներում տեղ գտած և տարբեր կոռուպցիոն սկանդալներում հայտնված անձանց, բաժանվող ընտրակաշառքի համար էլ են կիսում պատասխանատվությունը` լրագրողների դիտարկմանը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախ, այդ քաղաքական պատասխանատվության հարցը պետք չէ ծայրահեղացնել: Դրանից բխում է, որ մենք նաև իրենց ցուցակները պիտի կազմե՞նք: Մենք դաշինքով չենք գնում, գնում ենք առանձին, և մենք բացարձակ պատասխանատվություն չենք կրում իրենց ցանկի համար:

Իսկ այն քաղաքական պատասխանատվությունը, որի մասին ասում եք, այո, մենք հայտարարել ենք դրա մասին՝ հասկանալով, որ դրա համար գին ենք վճարելու, որովհետև դժգոհության մի զգալի մաս նաև իշխանության մեջ գտնվողին է ուղղվում: Բայց մենք հասկանում ենք, որ այդ դժգոհությունը հավերժ կլինի, եթե մենք պատճառները չվերացնենք: Իսկ դրա պատճառները վերացնելը հնարավոր էր իշխանությունների հետ, ուրիշ տարբերակ չկար: Ավտորիտար ռեժիմ ունեցող որևէ երկրում փոփոխությունները երկու ճանապարհով են տեղի ունենում՝ կամ հեղափոխությամբ, արյունահեղությամբ, որը Հայաստանի համար անընդունելի է, կամ ներսից է կատարվում փոփոխություն: Սրանից ենք օգտվել ու գնացել այս համագործակցությանը, որպեսզի համակարգը փոխենք ու ծնող պատճառները վերացնենք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728