Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Եվրամիությունը երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Փետրվար 27,2017 16:44 Share

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ կիրառված սահմանափակիչ միջոցները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:

«2017թ. փետրվարի 27-ին Խորհուրդը որոշում է կայացրել ևս մեկ տարով երկարացնել Բելառուսի դեմ սահմանված սահմանափակող միջոցները՝ մինչև 2018թ. փետրվարի 28»,-ասվում է հայտարարության մեջ:

1 տարի առաջ Եվրամիությունը չեղարկել էր բելառուսցի 170 պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և բելառուսական երեք ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այսպիսով, ուժի մեջ են մնացել Մինսկի դեմ սահմանված զենքի բռնարգելքը և Բելառուսի չորս քաղաքացիների դեմ գործող պատժամիջոցները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել