Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոր «մարտի 1»-ի հավանականությունը կարող է քարտ-բլանշ դառնալ հակառակորդի լայնածավալ հարձակման համար. «Հայոց աշխարհ»

Մարտ 02,2017 12:35

2008 թվականի մարտի 1-ից անցած 9 տարիների ընթացքում «մարտի 1» երեւույթն այնքան է դեֆորմացվել, որ նախկին դաշնակիցներին հիմա ավելի շուտ հակառակորդներ կարելի է համարել՝ խորհրդարանական ներկա ընտրապայքարի համատեքստում, իսկ նախկին հակառակորդներին, հակառակը, երբեմն անգամ դաշնակիցներ կամ նվազագույնը՝ գործակիցներ։

Նման իրավիճակում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ է, մարտի 1-ի իրադարձությունների դառը վերհուշը հրատապ է դառնում ոչ թե անցյալի, այլ ապագայի կտրվածքով, քանզի այն ամենեւին էլ առաջինը չէր նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Հետընտրական ցույցերին հաջորդած նման ընդհարումներ մեզանում եղել են նախագահական ու խորհրդարանական շատ ընտրություններից հետո։

Եթե հաշվի առնենք, որ ներկա խորհրդարանական ընտրությունները փաստորեն ավելի մեծ արժեք ունեն, քան նախկին նախագահականները, ապա միանգամայն սպասելի կարելի է համարել նաեւ հետընտրական նոր զարգացումների հավանականությունը։ Եվ եթե դրանց գումարենք նաեւ երկրի ոչ բարենպաստ սոցիալական վիճակը, ապա ակնհայտ կդառնա, որ չի նվազել նաեւ դրանց հավանական մասնակիցների թիվը։

Դրա հետեւանքով 2008-ի մարտի 1-ը ավելի շուտ կարող է տեղափոխվել ոչ թե անցյալից ներկա, այլ միանգամայն տեսանելի եւ ամենեւին էլ ոչ հեռավոր ապագա։ Ներկա ընտրապայքարը դրա համար ստեղծում է որոշակի օբյեկտիվ նախադրյալներ, որոնց գոյությունը պետք է հաշվի առնեն բոլոր մասնակիցները։

Առաջինն այս առումով այն իրողությունն է, որ ինչպես Տեր-Պետրոսյանի 2008-ի թիմում, այնպես էլ ներկա ընդդիմության մի հայտնի հատվածի շարքերում լուրջ ներկայություն են նախկին ազատամարտիկները, նրանց գլխավորած դաշինքներն ու կազմակերպությունները։

Երկրորդ ոչ պակաս կարեւոր ընդհանրությունը, ինչպես 2008-ին, այնպես էլ այժմ, այն փաստն է, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր ընտրությունները տեղի են ունենում գործող իշխանության պաշտոնավարման երկու ժամկետների ավարտին (2008թ.), կամ ավարտին մոտ (2017թ.)։ Ինչից բնականաբար կարող է ծնվել «այսօր կամ՝ երբեք» խիստ վտանգավոր եզրահանգումը։

Եվ վերջապես. երրորդ ոչ պակաս վտանգավոր նմանությունն այն է, որ եթե 2008-ի մարտի 1-ի երեւանյան իրադարձություններից հետո գործ ունեցանք սոսկ ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մի պահակակետի ժամանակավոր գրավման հետ, ապա ռազմաճակատի շփման գծում ներկայումս ստեղծված վտանգավոր իրադրության պայմաններում Հայաստանի ներսում նոր «մարտի 1»-ի հավանականությունը ուղղակի կարող է քարտ-բլանշ դառնալ հակառակորդի լայնածավալ հարձակման համար։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031