Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ քննարկվել են բնապահպանության ոլորտի հիմնարար խնդիրներ

Մարտ 02,2017 13:10

Բնապահպանական խնդիրները ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկելու գաղափարը կլոր սեղանի շուրջ էր հավաքել ՀՀ բնապահպանության նախարարության, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նախարար Արծվիկ Մինասյանը հրավերին արձագանքած մասնագետների հետ քննարկել է բնապահպանության ռազմավարությունը, անելինքերը, ոլորտի գերակա ուղղությունները: Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել ոլորտում մեկնարկած բարեփոխումներին, մասնավորապես` տեսչական բարեփոխումներին, բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգի ներդրմանը,կադրային նոր քաղաքականությանը, էկոկրթության դերի բարձրացմանը:

Գերատեսչության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Արծվիկ Մինասյանը սկսել է հանդիպումները ոլորտում բազմամյա գործունեության փորձ ունեցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գիտնականների և մասնագետների հետ:

«Գալով նախարարություն չեմ դադարել տնտեսագետ լինել, բայց վերանայել եմ իմ մոտեցումները, և վստահաբար կարող եմ ասել, որ երկրի զարգացումը չեմ պատկերացնում առանց շրջակա միջավայրի բարելավման, պահպանման: Եվ հիմա հասկանում եմ այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք մտահոգություն ունեն, որ տնտեսության զարգացումը երբեմն ընթանում է հաշվի չառնելով սոցիալական եւ էկոլոգիական կոմպոնենտները: Այո′, մենք էստեղ պետք է վերանայենք մոտեցումները և անկեղծանամ, որ կառավարության ներսում էլ է ընթանում այս թեմայի շուրջ բանավեճեր»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Բնապահպանության նախարարը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը տեխնածին է համարում և ներկայում աշխատում են նոր ռազմավարության վրա, ինչը ոլորտում հիմնարար փոփոխություններ է նախատեսում:

«Այս իրավիճակից դուրս գալու ելքը, իմ խորին համոզմամբ, նոր քաղաքականության իրականացումն է: Քաղաքականություն, որը տեխնածին  տնտեսական աճից անցում կկատարի կայուն զարգացմանը: Շրջակա միջավայրի պահպանումը, բարելավումը պետք է իրականացվի կայուն զարգացման հիմաների վրա՝ հաշվի առնելով սերունդների նկատմամբ պատասխանատվությունը»,- նշել է բնապահպանության նախարարը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին այս ձևաչափով կրկին հանդիպել: Որոշվեց մի շարք ծրագրերի հերթական քննարկումը կազմակերպել ՀՀ ԱԺ ընտրություններից հետո:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031