Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան վատանում է բնակչության սոցիալական վիճակը, այնքան շատանում են իշխանական կուսակցության օգտին արձանագրվող ձայները . «Հայկական ժամանակ»

Ապրիլ 04,2017 11:23

Պահպանվել է մի հանելուկային միտում։ Որքան վատանում է երկրի տնտեսական վիճակը, որքան վատանում է բնակչության սոցիալական վիճակը, այնքան շատանում են իշխանական կուսակցության օգտին արձանագրվող ձայները։ Դժվար է գտնել որեւէ ժողովրդավարական երկիր, որտեղ այս միտումը այսքան կայուն լինի։ Նախ՝ պաշտոնական տվյալներ։ 2007 թ, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ունեցավ 33.9 տոկոս ձայն։ 2012 թվականին՝ արդեն 44.1 տոկոս։ Այս խորհրդարանական ընտրություններում՝ մոտ 50 տոկոս։ Սա ի՞նչ ֆենոմեն է։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդպես է ստացվում։ Միջազգային լուրերին շատ թե քիչ հետեւող յուրաքանչյուր ոք կփաստի, որ, ասենք, եվրոպական երկրներում հենց տնտեսական խնդիրներ են ծագում, հենց որ մի քանի տասնորդական տոկոսով տնտեսական անկում է լինում, իշխանություն ունեցող ուժը պարտվում է առաջիկա ընտրություններում, եւ դա առավել քան տրամաբանական է։

Սա ի՞նչ ֆենոմեն է։ Իհարկե, որոշ «քաղաքագետներ», կարող են դեմքի շատ լուրջ արտահայտությամբ պնդել, թե ՀՀԿ-ն լավ քարոզարշավ է անում, տեխնոլոգիաներ է կիրառում…։ Դա կարող է մի անգամ աշխատել, բայց չի կարող հստակ միտում ձեւավորվել։ Միակ տեխնոլոգիան, որը տարեցտարի ապահովում է ՀՀԿ-ի համար ավելի շատ ձայն, ադմինիստրատիվ ռեսուրսն է եւ ընտրակաշառքը։ ՀՀԿ-ն պարզապես տարեցտարի ավելի շատ է ընտրակաշառք բաժանում եւ ավելի է կատարելագործում իր «էլեկտորատի» վերահսկողության մեխանիզմները։ Ընդամենը։

Ի՞նչ է պետք, որ «էլեկտորատը» լինի այդքան վերահսկելի։ Որպեսզի նա սպասի իր փայ ընտրակաշառքին, կամ ունեցած աշխատանքը չկորցնելուն։ Պետք է, որ ընտրակաշառքի չափը համադրելի լինի նրա եկամուտի հետ։ Այսինքն, եթե մարդ ամսական ունի 90 կամ 100 հազար եկամուտ, նրա համար 10 հազար դրամը շոշափելի գումար է։ Եթե մարդ ամսական ունի 250 կամ 300 հազար դրամ եկամուտ կամ ավելի շատ, նա խորապես թքած ունի իրեն առաջարկվող 10 հազար դրամ ընտրակաշաոքի վրա։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930