Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյանում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի գործով բողոքը դատարանը մերժեց

Ապրիլ 04,2017 13:08

2017 թ. ապրիլի 3-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից՝ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանի՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Նշենք, որ այս որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը մերժել էր քրեական գործ հարուցել «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանի կողմից 2016 թ. հուլիսի 31-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման փաստի առթիվ: Դատական նիստին մասնակցում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, իսկ վարույթն իրականացրած քննիչ Կ. Խանումյանը և ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանը չէին ներկայացել դատական նիստին: Քանի որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր դատախազին ամփոփիչ խոսքով հանդես գալու հնարավորություն տալու նպատակով, իսկ վերջինս պատշաճ ծանուցվել էր դատական նիստի օրվա և ժամանակի մասին, ուստի բողոքի քննությունը շարունակվեց նրա բացակայությամբ:

Տ. Սիրադեղյանը նշեց, որ պնդում է ներկայացված բողոքը, որից հետո, բողոքի քննությունը համարելով ավարտված, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930