Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս տեսնել այն, ինչը տեսանելի է

Ապրիլ 24,2017 17:19

24 ապրիլի 2017 թիվ . Հայոց ցեղասպանության 102-րդ տարելից: Անտարակուսորեն առաջանում ենք դեպի 2115-ը, երկրորդ հարյուրամյակը՛ միակ տարեթիվը, որն ի զորու է մրցակցել 2015-ի հետ:

Ցեղասպանության ճանաչման համար մղված պայքարը, հատուցումներ ստանալու համար մղված պայքարը, նախնյաց հողերի հիշատակը՛ մեկ դար շարունակ ինքնության հզոր առանցք են հանդիսացել հայերի համար: Նրանք տարեց տարի – սնվելով կորցրած հայրենիքի ակունքներից, մինչ հարգանքի տուրք էին մատուցում անմեղ զոհերի հիշատակին – ժամանակի ընթացքում դարձել են արդարության և եղբայրության համամարդկային գաղափարների նկատմամբ ամենազգայուն ազգերից մեկը: Ստիպված են դարձել այդպիսին, քանզի զոհն են դարձել մեծագույն ոճիրի, վերստին ոտքի են կանգնել, չեն մոռացել: Անարդարությունը հաշիվ ուներ տալու իրենց, ինչպիսին էլ լիներ այն, ու՛ր էլ որ, ու՛մ էլ որ այն զարկեր։ Այսպիսով, արդարության և եղբայրության համամարդկային արժեքների պաշտպանության ճանապարհով է, որ հայերը հարգանքի տուրք են մատուցել իրենց զոհերի հիշատակին: Դա էլ նպաստել է իրենց ինքնության ձեւավորմանը – սփյուռքում, հայրենի հողից դուրս – լեզվից, պատմությունից, քաղաքակրթությունից՛ իրենց մնացածի հետ միասին:

Ու 25 տարի առաջ, մինչ փլուզվում էր Բեռլինի պատը, միջազգային բեմ դուրս ելավ մի անկախ Հայաստան ու սփյուռքահայության հայացքներն ուղղվեցին դեպի նա և դեպի Արցախ, ինչը եւ թույլ պիտի տար վերահաստատել նախնյաց հողերի շարունակականությունը՛ թեկուզեւ հայկական պատմական հողերի ընդամենը 1/10-րդ մասի վրա: Բայց այսօր երբ հայացքդ դարձնում ես դեպի Հայաստանի Հանրապետություն, տեսնում ես որ մինչեւ հիմա հայ ժողովրդի միասնության շաղախն հանդիսացած արդարության և եղբայրության գաղափարները խեղված են երեւում: Սփյուռքում բոլորն էլ գիտեն որ Հայաստանում իշխանությունը օլիգարխիկ բնույթ ունի, որ գործում է քաղաքական մի համակարգ որն իշխանությունը կենտրոնացրել է մի քանի ընտանիքների ձեռքում, որոնք կես դարից էլ քիչ ժամանակահատվածում կուտակել ու ֆինանսական դրախտներում թաքցրել են միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարներ: Նրանք ավերել են Հայաստանի տնտեսությունը, թալանել են ժողովրդին, միայն իրենց սեփական շահերի համար են օգտագործել սփյուռքից եկող ֆինանսական բարեգործական միջոցները: Բոլորն էլ գիտեն, որ այդ իշխանությունը շարունակում է գործել կեղծված ընտրությունների շնորհիվ: Բոլորն էլ գիտեն, որ տնտեսական և բարոյական այդ իրավիճակը հանգեցրել է զանգվածային արտագաղթի . ավելի քան 1.500.000 մարդ, մեկ ու կես միլիոն ՝ խորհրդանշական թիվ, որն ապշեցնում է՛ հուշելով չարիքի շարունակականության մասին: Բոլորն էլ գիտեն, որ առաջին հերթին երկիրն անվտանգ դարձնելու փոխարեն՛ իշխանության գլուխ կանգնած օլիգարխներն իրենց շահերին են ծառայեցնում այն գումարները, որոնք պետք է ուղղվեին բանակն ավելի ժամանակակից դարձնելուն: Ոչ ոք չի մոռացել դրա հետևանքները . անցյալ տարվա ապրիլին, սահմանին զոհվեցին հարյուրից ավել զորակոչիկներ՛ զինվորական համապատասխան սարքավորումների և տեղեկատվության պակասի պատճառով: Բոլորն էլ գիտեն գերժամանակակից զենքերով զինված քսան հազարից ավելի ոստիկանների մասին, որոնք իշխանավորների թիկնազորն են կազմում և որոնց գործողություններին ականատես ենք լինում խաղաղ ցույցերի ժամանակ: Բոլորն էլ գիտեն , որ այդ ամենը հանգեցրեց այս ամռանը «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբությանը: Բոլորն են տեղյակ: Եւ ի՞նչ։ Ապա ինչպե՞ս է որ սփյուռքահայության չնչին մի մասնիկն է միայն սատարում նրանց, ովքեր Հայաստանում քաջությունն ունեն ընդվզել գործող իշխանության դեմ: Ինչու՞… 1910 թվականին, Notre jeunesse-ում, Շառլ Պեգին գրում է . «Պետք է միշտ ասել այն, ինչ տեսնում ես: Հատկապես միշտ պետք է տեսնել այն, ինչ իրականում տեսնում ես, իսկ դա ավելի դժվար է»: Այո՛, դժվար է տեսնել այն, ինչ տեսնում ենք: Դրա համար մարդ ինքն իր վրա պետք է աշխատանք տանի: Հրատապ է, որ սփյուռքահայությունն սկսի այդ աշխատանքը տանել, քանի որ հակառակ դեպքում իր ինքնությունն իսկ չի փրկվի: Եթե սփյուռքահայությունը շարունակի ոտնահարել արդարության և եղբայրության գաղափարները, ապա իր իսկ գոյությունը չի կարողանա փրկել:

Այսօր ցեղասպանության հետհարյուրամյակի տարելիցը այլ ձեւով պետք է ոգեկոչվի: Այլևս չենք կարող անցյալի վերաբերյալ պահանջել արդարություն, ճանաչում, հատուցում ու միեւնույն ժամանակ ժխտել Հայաստանի անկախությունից ի վեր իշխանության գլուխ կանգնած «կլանի» գործած զանցանքները: Այսօր չի կարելի հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը ու չլսել Հայաստանի բնակչության ցավի ձայնը, չի կարելի հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին եւ չպահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին, ովքեր տառապում են Հայաստանի բանտերում, ոմանք էլ մեռնում են այնտեղ։ Այսօր հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը՛ նշանակում է պայքար տանել իսկապես ազատ և անկախ Հայաստանի համար, որը մտահոգ կլինի իր քաղաքացիներից յուրաքանչյուրի իրավունքների համար և որը՛ հավատարիմ լինելով համամարդկային արժեքներին՛ կընդառաջի հայ ժողովրդի ամենանվիրական ձգտումներին՛ լինի դա Հայաստանում, Արցախում, Ջավախքում, Արևմտյան Հայաստանի տարածքում թէ սփյուռքում:

Մենք հարգում ենք 1915թ. անմեղ զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում նրանց հիշատակին՛ պահանջելով

Հայաստանում՛ բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՐԻԶԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930