Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին միանալ «Մաքուր Երևան» ծրագրին». Տարոն Մարգարյան

Ապրիլ 25,2017 20:50

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ օր Երևան քաղաքում իրականացնել ներքին շաբաթօրյակներ՝ կարևորելով մեր համաքաղաքացիների մասնակցությունն այդ նախաձեռնությանը։

Քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը, կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների համապատասխան ծառայություններին գույքագրել աղբի կուտակումների քրոնիկ վայրերը, իսկ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, ինչպես նաև քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին՝ ուշադիր լինել քաղաքացիների կողմից համացանցում մատնանշվող հասցեներին և օպերատիվ կերպով փոխանցել կոմունալ ծառայություններին։

«Մենք կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին միանալ «Մաքուր Երևան» նախաձեռնությանը՝ խնդրելով, որպեսզի իրենք ևս իրենց ակտիվ մասնակցությունն ունենան այս հարցում: Հորդորում ենք Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով մեր համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է իրականացնել սանմաքրման աշխատանքներ:  Մենք միասին պետք է մաքուր պահենք մեր քաղաքը:  Միաժամանակ,  կոչ եմ անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930