Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը

Մայիս 04,2017 16:22

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ­ման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 1126-Ա/2 հրամանով հաստատված աշխատակարգի: Քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը.

4-րդ դասարան.

«Մայրենի լեզու» (թելադրություն) – 01.06.2017թ.

«Մաթեմատիկա» (գրավոր)-  03.06.2017թ.

«Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում)            10.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում) -10.06.2017թ.

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն)-     05.06.2017թ.

«Գրականություն» (բանավոր)- 08.06.2017թ.

«Մաթեմատիկա»( գրավոր)-12.06.2017թ.

«Օտար լեզու» ( բանավոր` սովորողի ընտրությամբ ՝«Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) -15.06.2017թ.

«Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)- 19.06.2017թ.

«Հայոց պատմություն»(բանավոր)-22.06.2017թ.

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)-26.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 26.06.2017թ.

«Ֆիզկուլտուրա» -Ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)-     07.06.2017թ.

«Մաթեմատիկա» (գրավոր)-14.06.2017թ.

«Հայոց պատմություն»(գրավոր)-       21.06.2017թ.

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)-      23.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)-     23.06.2017թ.

«Ֆիզկուլտուրա» -ստուգարք՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031