Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մինչ այժմ Թուրքիայից գնել է 130 մլն դոլարի ռազմական հումք և պահեստամասեր. Ջամալով

Մայիս 10,2017 19:22

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը մինչ օրս Թուրքիայից գնել է 130 մլն դոլարի ռազմական հումք և պահեստամասեր: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Յավեր Ջամալովը Ստամբուլում անցկացվող İDEF-2017  պաշտպանական արդյունաբերության 13-րդ միջազգային ցուցահանդեսին:

Ջամալովի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան սերտ համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

«Ինչպես ձեզ հայտնի է, երկու պետությունների միջև գործում է ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ, երկու երկրների ուժային կառույցների մասնակցությամբ տարվում է ռազմական երկխոսություն, նիստերին մասնակցում է պաշտպանական արդյունաբերության նախարարությունը»,- ասել է Ջամալովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը թուրքական մասնավոր ընկերությունների հետ արտադրում է 4 տեսակի ատրճանակ, այդ թվում ՄՊ-5 ատրճանակ-գնդացիրներ, բացի այդ, նախատեսվում է գիշերային տեսանելիության օպտիկական սարքերի արտադրություն:

Ցուցահանդեսը բացվել է մայիսի 9-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031