Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը

Մայիս 10,2017 19:44

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, ով 1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակն է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. ապրիլի 29-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով, և խնդրել տղամարդուն ճանաչող կամ նրա ինքնության վերաբերյալ տեղեկություններ ունեցող մեր համաքաղաքացիներին դիմել վարույթն իրականացնող մարմնին։

Արդյունքում պարզվել է, որ  տղամարդը ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի, 05.11.1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակն է, ով հաշվառված է եղել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում: Կատարվել է դիակի ճանաչում։

Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ Ե.Կաչակի մահվան հանգամանքները պարզելու համար։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Մահացածի ինքնությունը հասկացանք… բայց դիակի ինքնությունը ո՞րն է…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031