Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Տիկին Փոստանջյանը մեզ ի՞նչ հակառակորդ է համարվում, չկա նման բան». «Ժողովուրդ»

Մայիս 11,2017 13:09

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի շտաբը ղեկավարող Էդմոն Մարուքյանի հետ։

– Պարոն Մարուքյան, այսօր (հեղ.-երեկ) Զարուհի Փոստանջյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու «Ելք» դաշինքը սատարում են Սերժ Սարգսյանին եւ դրա համար էլ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական կեղծված ընտրություններն ընդունեցին։ Իսկ հաշվի առնելով, «որ Նիկոլ Փաշինյանը չի հայտնվի քաղաքապետարանում», այլ կգնա Ազգային ժողով, հետեւաբար, նրա հետ խնդիր չունեն եւ իրենց պայքարը տանելու են Սերժ Սարգսյանի հետ։ Ինչպե՞ս կպարզաբանեք Փոստանջյանի այս հայտարարությունները։

– Գիտեք, ես Զարուհու ասուլիսը չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել։ Կլսենք Զարուհու ասուլիսը, եթե հարկ լինի մեկնաբանելու, կմեկնաբանենք, չեմ կարծում, որ կարիք կլինի չնայած։ Հետեւում ենք, մեր մամուլի քարտուղարը հետեւում է, եթե ինձ չի տեղեկացրել, որ նման ասուլիս եղել է, ուրեմն դա որեւէ կարեւորություն չունի։

– Լուրջ չեք վերաբերվում Ձեր մրցակցի, հակառակորդի հայտարարությունների՞ն։

– Տիկին Փոստանջյանը մեզ ի՞նչ հակառակորդ է համարվում, չկա նման բան։

– Երբ միասին չեք պայքարում, նշանակում է իրար դեմ եք նաեւ պայքարում…

– Մենք տիկին Փոստանջյանի դեմ չենք պայքարում, բայց, ա՛յ, տիկին Փոստանջյանը մեր դեմ պայքարում է մեր տպավորությամբ։ Մենք Երեւանում իշխանափոխության համար ենք պայքարում, ոչ թե ինչ-որ մի անհատի։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031