Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի կերպարվեստի թանգարանը հաղթեց բաց մրցույթում՝ իր «Լաբիրինթոս» կոչվող ծրագրի շնորհիվ

Մայիս 11,2017 16:35

Մայիսի 11-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին Թանգարանային կրթության կենտրոնի ծրագրերը: Ասուլիսի բանախոսներն էին ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանը, Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը և Վանաձորի կերպարվեստի թանգարանի փոխտնօրեն Հայկուհի Ավագյանը:

«Թանգարանային կրթության կենտրոնի և Ռումինիայի ազգային թանգարանների ցանցի միջև 2016 թվականին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի մայիսի 17-22-ը Հայաստանի թանգարաններից մասնագետներ կգործուղվեն Բուխարեստ, որտեղ կընդգրկվեն Ռումինիայում կազմակերպվող համաեվրոպական թանգարանների գիշեր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին»,-ասաց Հայկ Մկրտչյանը, հավելելով, որ Ռումինիան 2009 թվականին ստացել է «Լավագույն փորձ» գնահատականը:

«Ուսումնական այցի ընթացքում մեր մասնագետները կմեկնեն Ռումինիա և Գերմանիա: Այցի նպատակն է թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել գերմանական և ռումինական թանգարաններում ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարան ներգրավելու, մեծահասակների և տարեց այցելուների հետ աշխատանքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, կամավորների ներգրավման լավագույն փորձի օրինակները, քննարկել հայկական թանգարանների նման փորձառությունը, կազմել և զարգացնել համատեղ նոր նախագծեր»,- նշեց Լուսինե Խառատյանը:

«Հայաստանից կմեկնեն 13 մասնագետներ՝ որոնցից 2-ը կլինեն Գյումրիից և Վանաձորից:

«Վանաձորի կերպարվեստի թանգարանը հաղթեց բաց մրցույթում՝ իր «Լաբիրինթոս» կոչվող ծրագրի շնորհիվ: Ծրագրի շրջանակներում թանգարան են այցելում երեխաներ, ծնողներ, աշակերտներ և ամեն մեկը զբաղվում է մի գործով: Ոմանք նկարում են, ոմանք՝ բանաստեղծություններ հորինում, իսկ վերջում մենք քննարկում ենք այդ ամենը: Այս ծրագրի շնորհիվ ավելացել են թանգարանի այցելությունները»,-ասաց Վանաձորի կերպարվեստի թանգարանի փոխտնօրեն Հայկուհի Ավագյանը:

«Ուսումնական այցը բաղկացած է լինելու տեսական և գործնական պարապմունքներից, մասնավորապես՝ եռօրյա ինտենսիվ դասընթացներ վերոնշյալ թեմաների շրջանակներում, հանձնարարություններ, այցելություններ թանգարաններ, քննարկումներ: Այցի գործնական հատվածը, թանգարանների և դասավանդող մասնագետների ընտրությունը իրականացնելու և համակարգելու է Գերմանական թանգարանների ասոցիացիան» ,- ասաց Հայկ Մկրտչյանը և ավելացրեց, որ ֆինանսական կողմը ևս հոգալու է նույն կազմակերպությունը:

Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031