Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին «Ելքի» առաջարկած 15 հազարների մասին. «Ընձի պետք չի էդ մի մեշոկ ալյուրը». (Տեսանյութ)

Մայիս 12,2017 19:30

Երեկ Ջրվեժում ավագանու ՀՀԿ-ի թեկնածուների քարոզարշավին, ինչպես ամեն քարոզարշավին, քաղաքացիները մոտենում էին քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին եւ իրենց խնդիրները ներկայացնում, նամակներ փոխանցում:

Սուսաննա Գրիգորյանն էլ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց՝ մոտեցել էր Մարգարյանին եւ դժգոհել՝ 2012 թվականից քաղաքային իշխանությունները թույլտվություն չեն տալիս, որպեսզի առեւտրի մի փոքրիկ կբացի եւ թոշակառու ամուսիններով եկամտի աղբյուր ունենան: Մեզ հետ զրույցում տիկին Գրիգորյանն ասաց. «Հույս ունեմ՝ Տարոն Մարգարյանը հարցը կլուծի»:

Այս տարեց կինը վստահեցրեց՝ ձայնը տալու է ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուին, թե՝ ինչո՞ւ, չկարողացավ հիմնավորել, բայց հումորով արձագանքեց. «Ընտրենք, որ հետո փնտրենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեր դիտարկմանը, որ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն առաջարկում է 15 հազար դրամ սոցիալական աջակցություն այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք չեն վերցնի եւ կընտրեն «Ելքին», տիկին Սուսաննան այսպես արձագանքեց.«Ես ըտենց բաներում չկամ, ընձի պետք չի էդ մի մեշոկ ալյուրը: Ես ընտրելու եմ Տարոն Մարգարյանին, ընչի ես իմ ձայնը կարո՞ղ է ծախեմ 15 հազար դրամով»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031