Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ընտանիքները կայուն են, բայց վերջին շրջանում շատացել են բաժանումները». հոգեբան Սամվել Խուդոյան

Մայիս 15,2017 20:03

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է: Այս առթիվ այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում անցկացվեց Երևան–Մինսկ–Աստանա–Բիշքեկ–Քիշնև տեսակամուրջը։ Հինգ երկրների ներկայացուցիչները հերթով նշեցին իրենց երկրում ընտանիքի դերի և նշանակության մասին զանազան վիճակագրական տվյալներ: Նաև ներկայացրին վերջին շրջանի միտումները, և մեկնաբանելով այդ ամբողջը՝ կարճ բացատրեցին, թե յուրաքանչյուր երկրում ընտանիքը հասարակական ընկալման ինչ մակարդակի վրա է:

Բոլոր բանախոսներն էլ փաստեցին, որ իրենց երկրներում ընտանիքը պետության գերագույն արժեք է համարվում: Եվ խոսելով ընտանիքին վերաբերող միտումների մասին՝ Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի բանախոսները նշեցին, որ իրենց մոտ ամուսնական տարիքն է բարձրացել: Ըստ բանախոսների՝ այժմ իրենց երկրներում ամուսնական տարիքը տղամարդկանց մոտ 27-ն է, կանանց ՝ 25-ը: Սա թերևս պայմանավորված է կրթվածության  մակարդակով: Նրանք, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ, կայանալ, ապահովված լինել և կարիերայում զգալի հաջողություններ գրանցել ամուսնական տարիքը նրանց մոտ բարձրանում է, բայց նաև փաստեցին, որ քիչ չեն  վաղ ամուսնության դեպքերը: Ի պատասխան այս տեսակետի՝ Ղրղըզստանի բանախոսը նշեց, որ իրենց մոտ ընդհակառակը ավելի շատ են վաղ ամուսնության դեպքերը, որոնք նախկինում շատ հաճախ գրանցման հետ կապված խնդիր են ունեցել, սակայն այժմ այդ հարցը պետական մակարդակով լուծվել է:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ընտանիքի մասին վիճակագրություններին, ապա  Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը մանրամասն նկարագրեց Հայաստանում ընտանիքի հետ կապված վերջին զարգացումները: Ինչպես ասաց հոգեբանը՝ հայկական ընտանիքները արևմուտքի երկրների համեմատ ավելի կայուն են.

«Բայց մեր մոտ ոչ միայն ամուսնական տարիքն է բարձրացել, այլև տարիքային տարբերությունը: Վերջին շրջանում շատ են գրանցվել ամուսնություններ, որտեղ կինը տղամարդուց մինչև 20 տարի փոքր է»:

Ինչ վերաբերում է ընտանիքների համերաշխության  հոգեբանական ասպեկտին, ապա Սամվել Խուդոյանը նշեց, որ վերջին շրջանում շատացել են բաժանումները.

«Որպես հոգեբան, հիմնվելով իմ պրակտիկայի վրա, ասեմ, որ ընտանիքների համար մեկ խնդիրները զույգերի միջև սեքսուալ և էմոցիոնալ առումով օտարացումն է, հարաբերութունների սառեցումը: Դրանցից կարող են բխել այլ խնդիրներ, օրինակ՝  դավաճանությունը, անհիմն խանդը և այլն»:

Լիլի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031