Լրահոս
Օրվա լրահոսը

«Երրորդմասցի Լյովիկի» ծնողները վիրավորված են. խնդրում են առավելագույնս խիստ պատժել մեղավորներին (Տեսանյութ)

Մայիս 16,2017 14:43

«Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով հերթական դատական նիստին այսօր ներկայացել էին վերջինիս ծնողները: Մեկ ժամ սպասելուց հետո նիստն այդպես էլ չկայացավ եւ նշանակվեց հաջորդ երեքշաբթի՝ 12:00-ին: Ծնողները մեզ հետ զրույցում նախորդ նիստում տեղի ունեցած միջադեպից դժգոհեցին, թեեւ տեսախցիկի առաջ խոսել ի վիճակի չէին:

Հայրը հատկապես վիրավորված էր, որ իրեն՝ ծանր վիշտ ապրող ծնողին մեղադրյալներից մեկը «հարբած» էր անվանել: Մեզ հետ զրույցում տուժողի իրավահաջորդներ ճանաչված ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը (լուսանկարում) ասաց, որ առաջիկայում նրանք են հարցաքննվելու: «Ծնողները դիմում են ներկայացրել դատարանին, որում խնդրում են, որ առավելագույն խիստ պատիժ նշանակվի»,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Վահան Հակոբյանը (հայտնի որպես «Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը(«Ծըգլ») մեղադրվում են 2015թ. մարտի 4-ին քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանին՝ «Երրորդմասցի Լյովիկ», եւ նրա երկու ընկերներին սպանելու մեջ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031