Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղիկ Վարդանյանը՝ Մեղրիում մահացած 41-ամյա երիտասարդի մասին (Տեսանյութ)

Մայիս 16,2017 14:46

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում անդրադառնալով Մեղրիի հիվանդանոցում մահացած, 41-ամյա երիտասարդի դեպքին, ասաց, որ մեղրեցիների նամակն ուղղված վարչապետին կարդացել է, տեղյակ է:

Սակայն այդ առնչությամբ պարզաբանումներ ներկայացրեց ասուլիսին ներկա առողջապահական պետական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը: Տիկին Վարդանյանի խոսքով, գոյություն ունի վիճակագրություն եւ կարող ենք հստակ տեսնել, որ այնքան էլ այնպես չէ, որ Մեղրիի հիվանդանոցում պարբերաբար մահեր են գրանցվում. «Իհարկե դեռ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն, բայց, եթե մենք ասենք, որ այնտեղ ամենաշատն են լինում հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային մահեր, այդպես չէ: Ցավոք սրտի նախնական ախտորոշումը, անեւրիզմայի պատռում եւ սրտի տամպոնադա է, այս պահին դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում, եթե բժիշկը լինի մեղավոր, պետք է պատժվի` ուզում է լինի Մեղրիում, թե Երեւանի բարձրագույն այլ կլինիկայում: Փորձաքննությունը կտա եզրակացություն»:

Ըստ նրա. «Ինչ վերաբերում է պահանջարկին, որ պետք է բժիշկներ լինեն եւ նաեւ գումարած այն ամենին, ինչ-որ քաղաքականություն է վարվել, ես անձնապես, խնդրելով, համոզելով, նաեւ մարզպետին խնդրելով, որ ընդառաջի նաեւ ապրելու տեղի հետ կապված, վերջին ժամանակներս 5 բժիշկ գործուղվել են Մեղրի, որոնք մեղրեցի չեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031