Առողջ թոքերը կարևոր դեր ունեն օրգանիզմի բնականոն գործունեության և կյանքի որակի պահպանման գործում։ Թոքերի առողջության վրա կարող են ազդել ծխախոտի և երկրորդային ծխի ազդեցությունը, օդի աղտոտվածությունը, ինչպես նաև աշխատավայրում առկա փոշիները, քիմիական նյութերն ու այլ վնասակար գործոնները։
Թոքերի առողջությունը պահպանելու համար՝
🔵 մի՛ ծխեք և խուսափե՛ք երկրորդային ծխից
🔵 ապահովե՛ք բնակելի տարածքների պատշաճ օդափոխությունը
🔵 մի՛ անտեսեք երկարատև կամ նոր առաջացած շնչառական գանգատները։
⚠️ Ո՞ր գանգատների դեպքում դիմել բժշկի։
🔵 երկարատև կամ չանցնող հազ
🔵 հազի բնույթի փոփոխություն կամ վատացում
🔵 շնչահեղձություն
🔵 սուլոցով շնչառություն
🔵 կրծքավանդակի ցավ
🔵 արյունախխում
🔵 քաշի կորուստ
🔵 երկարատև արտահայտված հոգնածություն
🔵 կրկնվող շնչառական վարակներ։
📌 Ժամանակին դիմելը կարևոր է՝ ախտանշանների պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան հետազոտությունն ու բուժումը ժամանակին սկսելու համար։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն



















































