Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը մասնակցում են Եվրոպայի պատանիների «Գրան Պրիի» 1-ին փուլին

Մայիս 19,2017 15:34

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մեկնարկել է շախմատի Վանյա Սոմովի 15-րդ միջազգային հուշամրցաշարը (մասնակցում են 2001 թ. եւ ավելի ուշ ծնված 12 շախմատիստներ), որն այս տարվանից դարձել է Եվրոպայի պատանիների «Գրան Պրիի» երեք փուլերից առաջինը: Երկրորդն անցկացվելու է այս տարվա հոկտեմբերի 3-ից 17-ը՝ Ջերմուկում:

Արամ Հակոբյան

Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը: Երկու տուրից հետո Արամը վաստակել է 1,5, Շանթը՝ 1,0 միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031